Life.panorama.am-ը գրում է.

 

Ռեփեր Ջեյ Զին դարձավ 2013 թվականի Գրեմի մրցանակաբաշխության ամենաշատ անվանակարգերում առաջադրված երգիչը: Այս մասին ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 6-ին, հաղորդել է «Գրեմի» մրցանակաբաշխությանի պաշտոնական կայքը:

Ջեյ Զին հավակնում է 9 գրեմի մրցանակի: Համեմատության համար նշենք, որ Կենդիր Լամարը, Ջաստին Թիմբերլեյկը, Ֆարել Ուլիամսը և Macklemore & Ryan Lewis դուետը առաջադրված են 7 կատեգորիաներում: Չնայած, որ Ջեյ Զին այս ցուցակում առաջատարն է, սակայն նա կարող է հույսը դնել միայն խաղարկային ժանրներում, որոնք «Գրեմմի»-ում համարվում են ավելի ցածր հարկի:

Երեք հիմնական նոմինացիաներում, «Տարվա ձայնագրություն», «տարվա երգ», «տարվա ալբոմ», Ջեյ Զին առաջադրված չէ: Այս նոմինացիաներին առաջադրված չէ նաև Ջաստին Թիմբերլեյքը: Իսկ մնացած վերը նշված մասնակիցները այս հիմնական նոմինացիաներում առաջադրված են:

Օրինակ՝ Macklemore & Ryan Lewis դուետը հավակնում է «տարվա լաավագույն երգ» նոմինացիային, իսկ նրանց «The Heist»-ը ՝ «տարվա լավագույն ալբոմ»-ին: Ֆարել Ուլիամսի միանգամից երկու կոմպոզիցիաներ պայքարում են «տարվա լավագույն ձայնագրություններ» նոմինացիային: Կենդիր Լամարը հավակնում է «տարվա հայտնություն» նոմինացիային, իսկ նրա «Good Kid, M.A.A.D City»-ի ալբոմը «տարվա լավագույն ալբոմին»: