«Հարազատ թշնամի» հեռուստասերիալում Սպոյին մարմնավորող Դավիթ Թադևոսյանն արդեն մի քանի տարի է, ինչ էկրաններին է: Սակայն հեռուստադիտողները նրան ավելի շատ սիրեցին Սպոյի դերակատրմամբ: Դերասանի հետ զրուցել ենք խաղացած դերերի, ընտանիքի և ձեռքբերումների մասին: Բլից հարցազրույցը ներկայացնում ենք ստորև:)
-Ո՞րն է եղել Ձեր առաջին դերը սերիալներում:
-«Ռուզանի սիրտը» սերիալում մարմնավորել եմ Վաղոյին: Առհասարակ ֆիլմում նկարահանվելու առաջին փորձս է եղել:
-Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Ձեզ համար:
- Սովորել եմ ինչպես կարելի է խաղալ:)
- Այս տարիների ընթացքում ի՞նչն է փոխվել:
- Ավելի պրոֆեսիոնալ եմ դարձել:
- Ի՞նչն է Ձեզ պահում սերիալներում:
- Մշտական աշխատանքը: Բացի այդ, իմ սիրած աշխատանքով եմ զբաղվում և էական չէ' սերիալում եմ, կինոյում, թե' թատրոնում: Կարևորն այն է, որ իմ սիրած և ընտրած մասնագիտությամբ եմ զբաղվում:
Շարունակությունը՝ այստեղ: