Life.panorama.am-ը գրում է.

 

Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը աշխատանքի բերումով երկար ժամանակ միմյանցից հեռու են գտնվում: Ջոլին այժմ գտնվում է Ավստրալիայում, որտեղ նկարահանվում է «Չկոտրվածը» ֆիլմում, իսկ Բրեդ Փիթը հիմնական ժամանակն անցկացնում է Անգլիայում, որտեղ նկարահանվում է «Ցասում» ռազմական դրամայում:

Հանուն Սուրբ ծննդյան տոների աստղերը, այնուամենայնիվ, թողնում են բոլոր գործերը և միավորվում: Մամուլը պարզել է, որ դեկտեմբերի 18-ին իր 50-ամյակը նշելուց անմիջապես հետո, Բրեդ Փիթը կուղևորվի Ավստրալիա՝ սիրելի կնոջ մոտ:

Անցյալ տարի ամուսինները Սուրբ ծննդյան տոները նշել են Կարիբյան կղզիներից մեկում: Նրանք սովորաբար Ամանորը տանը չեն դիմավորում: