Tert.am-ը գրում է.

 

ՆԱՍԱ-ն առաջին անգամ հրապարակել է Սատուրնի հյուսիսային բևեռում հայտնված խորհրդավոր վեցանկյուն փոթորկի տեսանյութը՝ բարձր որակով:

Ինչպես հայտնում է Russia Today-ը՝ տեսանյութը բաղկացած է պատկերների շարքից, որոնք տրամադվել են Սատուրնն ու դրա արբանյակներն ուսումնասիրող Cassini տիեզերական առաքելության կողմից:

Սա առաջին հնարավորությունն է, որը թույլ է տալիս տեսնել Սատուրնի խորհրդավոր փոթորիկն իր ողջ շքեղությամբ: Cassini առաքելությունը մոլորակի հյուսիսային բևեռ է ժամանել 2004-ին, երբ այն գտնվում էր ամբողջական մթության մեջ: Իսկ այժմ, շնորհիվ տարվա եղանակների փոփոխության, հյուսային բևեռը լուսավորված է արևի շողերով: