ԱՄՆ-ի Ռոչեսթերի համալսարանի գիտնականները նշում են, որ կնոջ համար տղամարդու ուշադրությունը գրավելու լավագույն միջոցը կարմիր գույնի հագուստն է:

Գիտնականների հետազոտությանը մասնակցել է 100 ուսանող: Նրանք ոչ միայն պետք է լուսանկարներով գնահատեին պատկերված կանանց սեքսուալությունը, այլև պատմեին, թե ինչպես կծախսեն 100 դոլար գումարը տվյալ կնոջ հետ ենթադրյալ ժամադրության դեպքում: Փորձի մասնակիցներին առաջարկվում էր երկու լուսանկար, մեկի վրա կինը կապույտ գույնի շապիկով էր, մյուսի վրա' կարմիր, սակայն երկու նկարներում էլ նույն կինն էր պատկերված:

Ինչպես ցույց է տվել հետազոտությունը' կարմիր վերնաշապիկով նույն կինը տղամարդկանց ավելի սեքսուալ և ավելի գրավիչ էր թվում, քան' կապույտ վերնաշապիկով: Հոգեբաններն այս երևույթը բացատրում են տղամարդկանց պրիմիտիվ բնազդներով: Բնության մեջ կարմիր գույնը գայթակղելու միջոց է, օրինակ' կապիկներին գրավում են այն էգ կապիկները, որոնք կարմիր գույներ ունեն իրենց մաշկի վրա:

 

Շարունակությունը՝ այստեղ: