Life.panorama.am-ը գրում է.
Կանադացի գիտնականները վերջերս պարզել են, որ ավելորդ քաշը ցանկացած դեպքում հղի է լուրջ վտանգներով, անկախ նույնիսկ այն հանգամանքից, որ հնարավոր է նորմայի սահմաններում լինեն արյան մեջ խոլեստերինի, շաքարի պարունակությունը, արյան ճնշումը:
Այս հետազոտության արդյունքում հերքվում է նախկինում շրջանառվող այն վարկածը, որ եթե մարդն առողջ է, ապա ավելորդ քաշը խնդիրներ չի առաջացնի: 10 տարի շարունակ հետևելով փորձի մասնակիցներին՝ գիտնականները ապացուցել են, որ ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ անպայման զարգանում են այս կամ այն տիպի սրտանոթային հիվանդություններ:
Առողջ սիրտ ունենալու և երկար ապրելու համար գիտնականները խորդուրդ են տալիս նիհարել: