Tert.am-ը գրում է.

 

Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը 4 մլն դոլարով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակշրջանի ինքնաթիռ է ձեռք բերել:

Ինչպես գրում է Luxlux.net-ը՝ տեխնիկայի մեծ սիրահար Բրեդ Փիթն ունի մոտոցիկլետների, մեքենաների հավաքածուներ, ինչպես նաև՝ հեշտությամբ վարում է ուղղաթիռներ և ինքնաթիռներ: Այժմ դերասանը կարող է վարել իր սեփական ռմբակոծիչը, որը նա ձեռք է բերել 4 մլն դոլարով:

Բրեդ Փիթը որոշել է ձեռք բերել պատերազմական ժամանակների ինքնաթիռի մոդելը, քանի որ ոգեշնչվում է համաշխարհային պատերազմով: Բացի այդ՝ դերասանը ներկայում նկարահանվում է «Ցասում» ֆիլմում, որը նվիրված է ռազմական օդաչուներին: