Tert.am-ը գրում է.

 

Դեկտեմբերի 3-ին Մոսկվայում թալանել են Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի զարմուհուն, հայտնում է Life News-ը:

Իվանիշվիլիի ոչ հարազատ քույրը' Լալա Իվանիշվիլին, ոստիկանություն հաղորդում է տվել, որ սուպերմարկետում իր գրպանից հանել են Vertu հեռախոսը, որի արժեքը 240 հազար ռուբլի է:

37-ամյա կնոջը տեսահսկման համակարգը ֆիքսել է այն պահին, երբ նա հասկանում է, որ կորցրել է հեռախոսը և փորձում է տեղում պարզել հարցը: