Tert.am-ը գրում է.
«Հաբբլ» աստղադիտակը ջուր է հայտնաբերել 5 էկզոմոլորակների վրա: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով NASA-ի կայքին:
Մասնավորապես՝ աստղադիտակը ջրի գոլորշի է հայտնաբերել WASP-17b, HD209458b, WASP-12b, WASP-19b և XO-1b էկզոմոլորակների մթնոլորտում:
Հաղորդվում է, որ այս մոլորակները շատ մոտ են գտնվում աստղերին, որոնք գտնվում են համակարգերում:
Գիտնականները նշում են, որ WASP-17b և HD209458b մոլորակներից ստացվում են ամենաուժեղ ազդանշանները, իսկ մնացածների վրա ջուրն ավելի քիչ է: