Ladynews.am-ը գրում է.
Իսրայելացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ ոչ համեղ կերակուրը կաող է զգացմունքային խանգարման և ապատիայի զարգացման պատճառ դառնալ:
Սնունդը, որը մարդ իրեն ստիպելով է ուտում, հանգեցնում է քրոնիկ հոգնածության և նյարդային խանգարումների:
Ոչ համեղ սնունդը հատկապես վտանգավոր է այն մարդկանց համար, ովքեր արդեն տառապում են դեպրեսիայով կամ ունեն նման հակվածություն:
Հաճախ նման դեպրեսիայի զոհեր դառնում են կանայք, ովքեր տարատեսակ դիետաներ են պահում, որի հետևանքով էլ օրգանիզմը չի կարողանում ստանալ անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ: Նման եզրակացության են հանգել բժիշկները, ովքեր խորհուրդ են տալիս դիետաներ պահպանելիս վերահսկել էմոցիոնալ հոգեվիճակը: