«Ուոլ սթրիթի գայլը» ֆիլմը, որ նկարահանել է Մարտին Սկորսեզեն, NC-17-ի փոխարեն R վարկանիշ է ստացել այն բանից հետո, երբ ֆիլմից հանվել են էրոտիկ բնույթի մի քանի տեսարաններ,- հաղորդում է Life.panorama.am-ը, հղում տալով The Hollywood Reporter-ին:
Հիշեցնենք, որ ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա: Ֆիլմում պատմվում է Նյու Յորքի բրոքեր Ջորդան Բելֆորտի մասին, ով մեծ կարողություն է դիզում: Ֆիլմի պրեմիերան հավանաբար կկայանա դեկտեմբերի 15-ին: Համացանցում է ֆիլմի թրեյլերը: