Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 28-ին տեղի ունեցավ Ալ.Սպենդարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհիներ Մագդա Մկրտչյանի և Վարսենիկ Ավանյանի համատեք համերգը: Թեմայի և մի շարք այլ հարցերի շուրջ Ladynews.am-ը զրուցեց Մագդա Մկրտչյանի հետ:
-Մագդա´, մեր վերջին հանդիպումից հետո անցել է մոտ կես տարի, այս ընթացքում ի՞նչ նորություններ ու ձեռքբերումներ ես գրանցել:
-Այս ընթացքում տեղի են ունեցել բավականին լուրջ համերգներ, առաջինը՝ Վերդիի «Տրոբադուրն» էր, որտեղ ես հանդես եկա Լեոնորայի դերերգով, դիրիժորն էր Հարություն Արզումանյանը: Ի դեպ, շատ կարևոր է, երբ զուգընկերներդ ուժեղ են լինում, իսկ այս դեպքում այդպես էր. ինձ հետ էին այնպիսի կատարողներ, ինչպիսիք են՝ Հովհաննես Այվազյանը, Առնոլդ Քոչարյանը, Քրիստիեն Սահակյանն ու Հրանտ Պապյանը:
Ունեցել եմ համերգ նաև «Բեռլինի» սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր՝ Լիոր Շամբադալի հետ, որտեղ ես երգեցի Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայից Իզոլդայի մահվան տեսարանը (տեսանյութը'LADYNEWS TV-ում: ), այդ նույն համերգում տեղի ունեցավ համաշխարհային պրեմիերա. կոմպոզիտոր Աննա Սեգալը գրել էր Սայաթ-Նովայի բառերով երաժշտություն, որ կորչվում էր «Հոգու երգեր», և որի կատարումը ինձ բաղտ վիճակվեց:
-Մի քանի օր առաջ էլ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ քո և Վարսենիկ Ավանյանի համերգը, կասե՞ս ինչու որոշեցիք համատեղ համերգ ունենալ, նպատակը ո՞րն էր:
-«Տաղարան» համույթի կողմից առաջարկ ստացանք՝ մեկ համատեղ համերգով հանդես գալու, մեզ առաջարկը հետաքրքրեց և համաձայնության եկանք մաեստրո Սեդրակ Երկանյանի հետ միասին ունենալ համերգ՝ բարոկկո երաժշտության ժանրում:
-Որը քեզ հոգեհարազատ է…
-Այո´, շատ:
-Միասին զուգերգով հանդես եկաք, հե՞շտ է դուետ երգելը:
-Դուետում առաջնահերթը ձայների միաձուլումն է, մեկը մյուսին լրացնելը, համաչափ երգեցողություն է, որում մենք համապատասխանում էինք: Եթե այդ բոլորն առկա են, ապա զուգերգ երգելն այնքան էլ դժվար չէ. պետք է իրար հասկանալ և լրացնել մեկը մյուսին:
-Համերգի ընթացքում ինչքանո՞վ է կարևորվում կոլեկտիվ աշխատանքը, ես նկատեցի՝ օրինակ, մեծ էր հաղորդակցույունը դիրիժորի հետ:
- Հաղորդակցույունը գալիս է համատեղ մանրակրկիտ աշխատանքից, որտեղ իր դերն է ունեցել և´ դիրիժորը, և´ օրկեստրը, և´ երգիչները. այդ բոլորի միաձուլումն էլ հենց համերգի հաջողության գրավականն են: Ուզում եմ նշել՝ առաջին անգամ էի համագործակցում մաեստրո Սեդրակ Երկանյանի հետ, և Վարսենիկ Ավանյանի անունից էլ կարող եմ հաստատել՝ Սեդրակ Երկանյանն այն եզակի դիրիժորներից է, ով երգչին հնարավորություն է տալիս բեմում ստեղծագործելու՝ հաշվի առնելով նաև կատարողի կարծիքը:
Շարունակությունը՝ այստեղ: