Tert.am-ը գրում է.

 

 

Ամերիկյան Huffinghton Post կայքը տեղադրել է հետաքրքիր տեսանյութ, որը պատմում է Ջորդան Հոլանդ անունով մի երիտասարդի չստացված ամուսնական առաջարկի ու դրան հաջորդած ուշագրավ զարգացումների մասին։

Պարբերականը նշում է, որ Հոլանդն ի սկզբանե որոշել էր յուրահատուկ ձևով ամուսնության առաջարկ անել իր ընկերուհուն, սակայն ամեն ինչ ձախողվել է, երբ աղջիկը նախապես տեղեկացել է սպասվելիք անակնկալի մասին։ Ուստի տղան որոշել է «վրեժխնդիր» լինել սիրելիից իր անակնկալը փչացնելու համար ու նրա հետ հետաքրքիր խաղի մեջ մտել։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է սկզբում տղան ընկերուհու առջև կանգնում ու, նայելով ուղիղ աչքերի մեջ, ասում. «Հիշո՞ւմ ես, սիրելիս, այստեղ ես առաջին անգամ քեզ տեսա ու հետդ մի քանի բառ փոխանակեցի։ Երբեք չեմ մոռանա այդ պահը»։ Այնուհետև նա համբուրում է աղջկան ու ծնկի իջնում այնպես, ինչպես տղամարդիկ անում էին հնում սիրելիի ձեռքը խնդրելիս։

 

 

Շարունակությունը` այստեղ: