Mari Love-ը գրում է.
Երբ մենք բաժանվում ենք նախկին ընկերներից, իհարկե ցանկանում ենք խոսել դրա մասին, թեթևանալ: Բայց կան բաներ, որոնց մասին չի կարելի խոսել: Դրանք են'
1. Որքան սրիկա է նա
Պարզապես ինքդ քեզ համար եզրակացություններ արա, թե ինչից պիտի հետագայում խուսափես և ինչին ուշադրություն դարձնես, երբ հանդիպում ես որևէ մեկի հետ:
2. Նա երբեք փող չէր ունենում
Պետք չի քննադատել որևէ մեկին միայն ֆինանսական վիճակի համար: Այն, որ դու դրան ուշադրություն ես դարձնում, բնութագրում է քեզ որպես նյութապաշտ մարդու:
3. Անկողնում նա առանձնապես մի բան չէր
Եթե դա այդպես էր, ինչու՞ էիր նրա կողքին: Այս հարցը կանցնի ցանկացածի մտքով: Ուստի զերծ մնա այդ մանրամասները հայտնելուց:
4. Բացահայտել նրա գաղտնիքները
Որքան էլ վատ ձեր հարաբերություններն ավարտվեն, նա վստահել էր քեզ, ուստի թեկուզ ինքդ քո հանդեպ հարգանքից ելնելով մոռացիր նրա գաղտնիքները:
5. Մոռանալ այն լավ բաները, որ նա արել է
Պետք չի չափազանց բացասական վերաբերվել նախկին ընկերոջը, քանի որ այդ կերպ չես կարողանա երկար ժամանակ մոռանալ նրան:
6. Չմոռանալ այն լավ բաները, որ նա արել է
Անընդհատ հիշելով ձեր հարաբերությունների լավ պահերը, կարող ես բաց թողնել նորերը:
7. Դեռևս սիրել նրան
Ավելի լավ է որևէ մեկին չասես, որ դեռևս զգացմունքներ ունես նրա հանդեպ, քանի որ ժամանակի հետ դրանք, միևնույն է, անցնելու են:
8. Համեմատել նոր ընկերոջը հին ընկերոջ հետ
Դա նոր ընկերոջը «վախեցնելու» և միայնակ մնալու լավագույն միջոցն է: