Մայրությունն այն քաղցր զգացումն է, որը երբևէ չի համեմատվել ոչ մի բանի հետ… Մանկան առաջին ճիչ, որն ուրախությամբ ու բերկրանքով է լցնում մարդկային հոգիները, մոռացության մատնում թե՛ լավ, թե՛ վատ ամեն բան՝ ապրեցնելով միայն իրենով… Նոյեմբերի 27-ին երեկոյան մայրացավ ծանրամարտիկ Նազիկ Ավդալյանը: Մեծ նվաճումների հասած 27-ամյա հայուհու համար սա կյանքի ամենագլխավոր ձեռքբերումն էր: 4 կգ քաշով և 53 սմ հասակով Վաչեն կրում է պապիկի անունը… Life.panorama.am-ին տված հարցազրույցում հուզված նորաթուխ մայրիկը կիսվեց իր երջանկությամբ, գյումրեցուն բնորոշ ավանդական հայացքներով և հետաքրքիր զուգադիպությամբ.

 

- Շատ հետաքրքիր բան ստացվեց… 2009 թվականի նոյեմբերի 27-ին ես դարձել եմ աշխարհի չեմպիոն, իսկ չորս տարի անց՝ նույն օրը, ծնվեց «իմ չեմպիոնը»… Երկու կարևոր օրեր, որ համընկան… Սա, իհարկե, շատ ավելի լուրջ ու կարևոր հաջողություն ու հաղթանակ է, որի հետ ոչինչ չես համեմատի…

 

- Նազիկ, հիմա ձեզ ինչպե՞ս եք զգում: Բալիկը լացկան է՞:

- Եվ ես, և բալիկս շատ լավ ենք: Բոլորովին լացկան չէ, որ այսպես շարունակի, հրաշալի կլինի…

 

- Ինչպիսի՞ն էր Էրիկի առաջին արձագանքը, երբ տեսավ որդուն:

- Ճիշտն ասած՝ ես դեռ պալատ չէի տեղափոխվել, երբ խոսեցինք: Այդ ժամանակ շատ հուզված էր, կարելի էր ասել՝ լաց էր լինում: Իսկ երբ առաջին անգամ փոքրիկին տեսավ, այդ պահին ուշադիր չէի, շատ վատ էի զգում… Բայց ասում են՝ գրկել է ու նորից աչքերը լցրել… Կարծում եմ՝ ինչպես բոլոր ծնողները՝ առաջին երեխային գրկելուց: Ի դեպ, առավոտյան ժամը 9:00-ից բոլորը սպասում էին, գիշերը ժամը 2-ին նոր բալիկին տեսան…

 

- Սպասում էի՞ք, որ հենց այդ օրն է ծնվելու… Բնական ճանապարհով է՞ լույս աշխարհ եկել:

- Մի քիչ ուշացավ, 41 շաբաթականն արդեն անցել էր, անհանգստանում էինք… Բայց ես կեսարյան հատում չէի ուզում, որպեսզի կարողանամ, հնարավորություն ունենամ վերադառնալ սպորտ… Փառք Աստծո, ամեն ինչ լավ անցավ…

 

- Անունը Էրի՞կն է որոշել…

- Պատկերացրեք, բոլորս այդպես էինք որոշել, բայց առանց պայմանավորվելու, մեկս մյուսին ասելու: Երբեք չենք քննարկել անվան հարցը, հետո պարզվեց, որ բոլորս էլ ցանկանում ենք Վաչե դնել…

 

Շարունակությունը՝ այստեղ: