Tert.am-ը գրում է.

 

Այսօր լրացել է Եվրոպայի ամենատարեց բնակչուհու՝ իտալուհի Էմմա Մորանոյի 114-ամյակը: Ինչպես տեղեկացնում է Риа Новости-ն՝ երկարակյացների պատվավոր վարկանիշում «Իտալիայի տատիկը» զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը:

Տոնի կապակցությամբ Մորանոյին, ով ապրում է հանրահայտ Լագո-Մաջորե լճի ափին գտնվող Վերբանիա քաղաքում, շնորհավորել է նաև հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոն: Անցյալ տարի պետության ղեկավարը նրան պարգևատրել էր «Հանրապետության առջև ունեցած արժանիքների» համար շքանշանով:

 

Մանրամասներն այստեղ: