Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետները մտադիր են 2015թ. Լուսնի վրա բույսեր աճեցնել, որոնց աճի գործընթացին Երկրից կհետևեն հատուկ տեսախցիկների ու ազդակների միջոցով։
Ինչպես հայտնում է Independent.co.uk-ը, դա կլինի բացառիկ պատմական իրադարձություն։
Այդ նպատակով ՆԱՍԱ-ի մասնագետները տիեզերանավի միջոցով Լուսին կուղարկեն 1 կգ քաշով Plant Growth Habitat սարքը, որի մեջ էլ աճելու է սերմը։ Հայտնի է, որ ամերիկացիները մտադիր են Երկրի բնական արբանյակի վրա տնկել ռեհան ու շաղգամ։
Լուսանկարները՝ այստեղ: