Life.panorama.am-ը գրում է.
1960թ.-ի փետրվարի 1-ին, ԱՄՆ-ի Գրինսբորո քաղաքում 4 աֆրոամերիկացի ուսանող նստեցին «Woolworth’s» մեծ սուպերմարկետի սրճարանի սեղաններից մեկի շուրջ և սուրճ պատվիրեցին:
Մատուցողը հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում սպասարկել սևամորթներին և խորհուրդ տվեց ուսանողներին հեռանալ սրճարանից: Սակայն 4 ուսանողները նստած մնացին իրենց տեղերում մինչև սրճարանի փակվելը, ոչ ոք իրավունք չուներ վռնդել նրանց:
Հաջորդ օրը սրճարանում նստած էին արդեն 12 սևամորթ ուսանողներ, երրորդ օրը եկան 60 հոգի, իսկ չորրորդ օրը սրճարանում արդեն 400 սևամորթ էր նստած: Նրանք զբաղեցրել էին ողջ սրճարանը, իսկ շատերը պարզապես սպասում էին փողոցում' սրճարանի կողքին: «Woolworth’s»-ի ղեկավարությունը խիստ անհանգստացած էր պատահածով:
Ռասայական խտրականության դեմ ուղղված բողոքի ակցիան լայն տարածում գտավ ԱՄՆ-ում բնակվող սևամորթների շարքում, երկրի ժամանցային վայրերը մեկը մյուսի հետևից ստիպված եղան չեղյալ համարել գործող ռասայական կանոնները: տարի անց ստորագրվում է հայտնի «Civil Rights Act»-ը (քաղաքացիական իրավունքների ակտ), որով վերացավ ռասայական սեգրեգացիան:
Գրինսբորի այս 4 ուսանողներն առիթ դարձան, որ ԱՄՆ-ով մեկ ռասայական խտրականության դեմ մի ամբողջ ալիք բարձրանա, ալիք, որի մեծությունն իշխանություններն այլևս չկարողացան անտեսել: 4 հոգին նույնպես կարող են փոխել աշխարհը: