Նոր նախագիծ է սպասվում ATV–ի հեռուստադիտողին: Այսուհետ հնարավորություն կունենա դիտելու «Обмен Бытовой Техники» հաղորդման հայկական տարբերակը: Հաղորդում, որին կարող է մասնակցել յուրաքանչյուրը : Սա հիանալի առիթ է առանց տանից դուս գալու և գումար ծախեսելու փոխարինել տան օգտագործված կենցաղային տեխնիկան նորով, բայց դրա հետ մեկտեղ չմոռանալ հանձնել հինը, քանի որ հետո այն ծառայելու է բարեգործական նպատակներով:
ArmStar.am-ն առաջինը տեղեկացավ առաջիկայում սպասվող հաղորդման մասին և, զրուցելով հաղորդավար Հակոբ Հակոբյանի հետ, պարզեց նոր նախագծին վերաբերող մանրամասներ:
Նման ֆորմատով հաղորդում կա ոչ միայն ռուսական հեռուստաալիքում, այլ նաև եվրոպական, ամերիկյան առաջատար հեռուստաընկերություններում: Դրանցից յուրաքանչուրի ձևաչափը տարբեր է: Օրինակ, մի տարբերակում նրանք դուրս են գալիս փողոց ու առաջարկում պատահական մարդկանց գնալ իրենց տուն և խաղալ այս խաղը: Իսկ օրինակ ռուսական տարբերակում մենք կարող ենք տեսնել, թե ինչպես են անխնա կոտրում կենցաղային տեխնիկան:
Հայկական՝ այսինքն մեր տարբերակում, հաղորդումը կսկսվի փոքրիկ հումորային սկետչով: Հաղորդման հերոսները՝ վարորդ Մելիքը, օգնական Ոստանը և ես ամեն անգամ մինչև հյուր գնալը ինչ-որ զվարճալի իրավիճակում ենք հայտնվում,- ArmStar.am-ի հետ զրույցում պատմեց Հակոբը:
Հետաքրքիր է, որ հաղորդումը սկսվում է փոքր հումորային ֆիլմով կամ սկետչով. արդյո՞ք սա հեռուստադիտողի տրամադրությունը բարձրացնելու մի միջոց է:
Հաղորդումը սկսելու այս տարբերակը պրոդյուսերի մտահղացումն է: Դավիթ Գրիգորյանը վստահ է, որ հայկական հեռուստաշուկայում այս մոտեցումը կընդունվի ու կսիրվի հեռուստադիտողի կողմից, քանի որ սա փոքրիկ հումորային ֆիլմ է, որն, իհարկե, կբարձրացնի հեռուստադիտողի տրամադրությունն ու ավելի դիտարժան կդարձնի այն:
Շարունակությունը՝ այստեղ: