Tert.am-ը գրում է.
Ֆրանսիայի Նիս քաղաքի մոտակայքում գտնվող Mas Provencal ռեստորանն առաջին հայացքից ջերմոցի է նմանվում: Ինչպես գրում է Oddity Central-ը՝ հարավարևելյան փոքրիկ գյուղակում տեղակայված ռեստորանն ամբողջովին պատված է ծաղիկներով. այստեղ ավելի շատ ծաղիկներ կան, քան՝ սեղաններ ու աթոռներ:
Mas Provencal ռեստորանի ինտերիերը իսկապես յուրահատուկ է և, երևի թե, միակն իր տեսակի մեջ: Տարածքի գրեթե յուրաքանյուր դյույմ քառակուսին զարդարված է թարմ ծաղիկներով՝ վարդերով, խոլորձներով, բաղեղով և թրաշուշաններով:
Բույսերի առատությունը հաճախ հիացնում է ռեստորանի հաճախորդներին, երբեմն էլ՝ ծանրաբեռնվածության զգացողություն ստեղծում: Զբոսաշրջիկները հաճախ իրենց ժամանցը ռեստորանում անվանում են «հեքիաթային ճաշկերույթ»:
Բացի այն, որ յուրաքանչյուր սեղան զարդարված է ծաղկային յուօրինակ կոմպոզիցիայով, միջանցքները ևս զարդարված են էկզոտիկ ծառերով: Ինքնատիպ ռեստորանի գլխավոր խոհարարի խոսքով՝ ծաղիկները թարմացվում են ամեն օր:
Լուսանկարները՝ այստեղ: