Tert.am-ը գրում է.
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Գրոզնիում նոր բնակարանների բանալիներ է հանձնել 70 որբ երեխաների, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով հանրապետության կառավարությանը։
Մինչ ընթացիկ տարվա վերջ նախատեսվում է բնակարաններով ապահովել ևս 74 երեխայի։ Չեչնիայի աշխատանքի, զբաղվածության և սոցիալական զարգացման նախարարության տվյալներով՝ այժմ բնակարան ստանալու ցուցակներում գրանցված է 711 որբ երեխա։
«Վերջին տարիներին մենք բնակարաններով և տներով ենք ապահովել հազարավոր քաղաքացիների։ Մեծ մասամբ դրանք կառուցվել կամ ձեռք են բերվել արտաբյուջետային միջոցներով։ Եվ, իհարկե, որբերն առանձնահատուկ խավ են։ Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է Կադիրովը՝ առանց ծնողների խնամքի մնացած երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։
Շարունակությունը` այստեղ: