Ladynews.am-ը գրում է.
Խնձորով եւ մեղրով պատրաստված թեյն ունի յուրահատուկ համ, բացի այդ շատ օգտակար է վիրուսների դեմ պայքարում:
Բաղադրությունը'
1 բաժակ ջուր,
1 թեյի գդալ թեյ (ցանկալի է՝ սև),
1 / 2 խնձոր,
1 / 2 թեյի գդալ մեղր:
Պատրաստման եղանակը.
Թեյնիկի մեջ լցնում ենք թեյը, հետո կտրատում եւ ավելացնում ենք խնձորը, ապա՝ եռացրած ջուրը: Փակում ենք կապարիչը եւ թողնում 5-10 րոպե: Վերջում ավելացնում եք մեղրը եւ ըմպում: