«Ալպինիստները», այսպես է կոչվում ռեժիսոր Արշո Հարությունյանի նոր մարտաֆիլմը, որն էկրաններին կլինի նոյեմբերի 28-ից: ESem.am-ը ռեժիսորի հետ զրուցեց մինչ առաջնախաղը ու տեղեկացավ, որ սա ռուսական “Berg Sound” փրոդաքշնի պատվերով նկարահանված ֆիլմ է:

«Սա ռուսական կինոարտադրության արկածային մարտաֆիլմ է: Նկարահանումները հիմնականում Հայաստանում են արվել. լեռնային ֆիլմ է: Կարծում եմ' հետաքրքիր պատմություն է»,- ասաց Արշոն, ով հնարավորություն է ունեցել նկարահանելու տարբեր ժանրերի ֆիլմեր, իսկ վերջին շրջանում մարտաֆիլմեր նկարահանելը (այս օրերին էլ նկարհանում է «Հրաձիգ 2. Մահվան իրավունք» աշխատանքային վերնագրով ֆիլմը) պայմանավորում է այս ժանրի հետաքրքրությամբ և առաջարկով: «Առաջարկներն այդ ժանրում էին, ես էլ ընդունում եմ այն առաջարկները, որոնք հետաքրքիր են ինձ համար: Այնպես չէ, որ հատուկ շեշտադրում եմ արել մարտաֆիլմերի վրա: Ժանրային առումով ես տարբեր ակվարիումներում եմ եղել: Իմ դեբյուտային ֆիլմը մյուզիքլ է եղել»,- նշեց ռեժիսորը:

 

Շարունակությունը` այստեղ: