Երգչուհի Սյուզի Մելիքյանը վերջերս լռակյաց է դարձել: Ի՞նչ փոխվեց երգչուհու կյանքում ամուսնությունից հետո, արդյո՞ք իրականացավ մանկական երազանքը, ինչպե՞ս է համատեղում երաժշտությունն ու դիվանագիտությունը այս հարցերը Life.panorama.am-ը փորձեց ճշտել բոլորովին վերջերս ամուսնական կյանք մտած Սյուզի Մելիքյանից:

-Սյուզի, արդյոք բամբասանքների պատճառով ես դարձել ավելի լռակյաց:

-Ո՛չ, երբեք նման սուտ խոսակցությունների ուշադրություն չեմ դարձրել ու չեմ դարձնում… Դա արդեն սովորական է դարձել: Պատկերացրեք, այն աստիճան չեմ հետաքրքրվում սին հերյուրանքներով, որ չեմ էլ հիշում՝ ի՞նչ են խոսել:

-Օրինակ, ասում էին, որ ձեր հարսանիքի օրը փեսացուի ավտոմեքենան վթարի էր ենթարկվել… Ի դեպ, սնահավատ ե՞ք և արդյոք այդ միջադեպը վատ նշան չեք համարում:

-Այդ խոսակցությունը սուտ է, մեքենան վթարի չի ենթարկվել… Ինչ վերաբերում է սնահավատությանը, ապա ասեմ, որ ես շատ Աստվածավախ մարդ եմ ու նման բաների չեմ հավատում… Միայն հավատում եմ, որ չար աչքը և չարությամբ լցված մարդիկ ուշ թե շուտ ստանում են իրենց դատաստանը… Բայց չեմ հավատում, որ չար աչքը կարող է իմ կամ իմ հարազատի վրա ազդել…

-Շատերը սիրում են հարսանյաց զգեստը պատվիրել այս կամ այն դիզայների մոտ… Դուք հետևել ե՞ք այդ նորաձևությանը:

-Ո՛չ, գնել եմ Allure Exclusive սրահից:

-Տարիներ առաջ ձեր հարցազրույցներից մեկում ասել էիք, որ մանկուց երազում եք հայկական ավանդական հարսանիքի մասին: Արդյոք իրականացավ այդ երազանքը:

-Այո, հարսանիքս ավանդական էր, ու ամեն բան իմ պատկերացրածի պես եղավ. առանց ավելորդ ճոխությունների, բայց՝ ուրախ և հեքիաթային…

 

Շարունակությունը՝ այստեղ: