Asekose.am-ը գրում է.

 

66-ամյա հնագետ Զախի Հավասն, ով հանդիսանում է եգիպտական բուրգերի թանգարանի տնօրեը, երգչուհի Բեյոնսեին արգելել է մասնակցել բուրգերի էքսկուրսիային' անկազմակերպվածության պատճառով:

Զախի Հավասը, ում կոչում են եգիպտական Ինդիանա Ջոնս, Բեյոնսեին արգելել է այցելել աշխարհի հրաշալիքներից մեկը, քանի որ երգչուհին ուշացել է էքսկուրսիայից եւ ներողություն չի խնդրել:

Բեյոնսեն իր հետ բերել է նաև իր անձնական թիկնապահին, ով սկսել է «ձեռքերին ազատություն տալ»:

«Քանի որ մեր լուսանկարչին քիչ էր մնում ծեծեին, իսկ Բեյոնսեն իրեն շատ կոպիտ պահեց, ես ասացի՝ կորի՛ր: Ես չեմ ցանկանում ձեզ արտոնություն տրամադրել եւ բուրգերով շրջայց կազմակերպել»,- հայտարարել է նախկին նախարարը: