Esem.am-ը գրում է.

 

Անցնող ամիսը երգիչ Էրիկ Կարապետյանի համար մենահամերգներով լի էր: Նոյեմբերի մեկից սկսած երգիչը համերգներ է ունեցել Հայաստանի մարզերում. մենահամերգների շարքը մեկնարկել է Սպիտակից, այնուհետև Էրիկը եղել է Վանաձորում, Սյունիքում, Էջմիածնում ու Լոռիում: Մարզային քաղաքներում Էրիկը ներկայացել է երկու ժամանոց համերգային ծրագրով, որի ընթացքում իր հետ բեմում նաև պարուհիներ են եղել: Ըստ Էրիկի' մարզերից շատ տպավորված է վերադարձել: «Միշտ մտածել եմ մարզերում հանդես գալու մասին և շատ շնորհակալ եմ բոլոր ներկաներին, ովքեր սոցիալական այս վատ պայմաններում տոմս էին գնել ու ներկա էին»,-ասաց երգիչը, ում խոսքերով' քանի որ մարզերի շատ դահլիճներ չեն ջեռուցվում, իրենց մարզային շրջագայությունները կշարունակվեն հաջորդ տարի:

Մինչ հայաստանյան մարզերում մենահամերգներով հանդես գալը, Էրիկը համերգներով ԱՄՆ-ում էր, որտեղ էլ նոր համագործակցություն է «ծնվել» ամերիկաբնակ ռեփեր Նովվայի հետ: Նրանք ձայնագրել են «I’ll do anything» զուգերգը:

 

Շարունակությունը՝ այստեղ: