Esem.am-ը գրում է.
Ամեն աշխատանքային օր, ժամը 19:50-ին ATV-ի եթերում կլինի հաղորդավար Հրաչ Մուրադյանի հեղինակային «Բան ու գործ» սոցիալական ռեալիթի շոուն: Մեզ հետ զրույցում Հրաչն ասաց, որ հաղորդման հիմնական նպատակը Հայաստանում գործազրկության վերացումն է. «Սա հայկական իրականության ու աշխարհում առաջին սոցիալական ուղղվածության ռեալիթի շոուն է: Հաղորդումը պատրաստում է «Կիսաբաց լուսամուտների» թիմը: Այս անգամ մենք հստակ ուղղվածություն ունենք. գաղտնիք չէ, որ Հայաստանում գործազրկություն կա, միաժամանակ շատ թափուր աշխատատեղեր: Փորձելու ենք լուծել գործազրկության հարցը և համապատասխանեցնել շուկայի առաջարկն ու պահանջարկը»:
Հաղորդումը վարելու է սկսնակ հաղորդավար Ալբերտ Մելքոնյանը: Հաղորդման բովանադակության մասին խոսելիս Հրաչը պատմեց, որ ծրագրի առաջին հատվածում համապատասխան մասնագետները վերլուծելու են մասնակցի մասնագիտական ունակությունները և, ըստ դրա, առաջարկելու 3 աշխատանք: Հերոսը, ցույց տալով իր ունակությունները, ստանալու է փորձաշրջանի հնարավորություն, որից հետո բացառապես իրենից է կախված' աշխատանք կստանա՞, թե' ոչ: Եթե մասնակիցը մերժում ստանա, հաղորդավարը նրա հետ շ կփորձի հասկանալ պատճառները: «Վարում է նոր դեմք, գիտությունների թեկնածու, գիտաշխատող Ալբերտ Մելքոնյանը: Սա նրա առաջին փորձն է հեռուստատեսությունում: Պարոն Մելքոնյանն այնքան լավատես ու բարի է, որ ես համոզված եմ' հեռուստադիտողները մի քանի օրում են սիրելու նրան: Նա մասնակցի հետ փորձելու է ամեն ինչ անել' արժանի աշխատանք գտնելու համար: Իսկ եթե հերոսը մերժվի, կփորձեն հասկանալ'ինչու, ինչ թերություններ ունի, մասնագիտական ինչ որակներ են պակասում: Մի մարդու օրիանակով մենք հասարակության մեջ նույն մասնագիտությունն ունեցող շատ մարդկանց ցույց ենք տալու' ինչ շտկումներ անեն սեփական աշխատանքի մեջ, որպեսզի աշխատանք գտնեն»:
Շարունակությունը՝ այստեղ: