
Ladynews.am-ը գրում է.
Խնձորն ամրացնում է իմունային համակարգը և խթանում արյան շրջանառությունը: Օրական մեկ խնձորն ազատում է ոչ միայն բժիշկի, այլ նաև կոսմետոլոգի մոտ գնալուց:
Այդպիսի եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները բազմաթիվ հետազոտությունների արդյունքում:
«Խնձորը երիտասարդացնում է 17 տարով»,-համոզված են Լոնդոնի Բրիտանական թագավորական համալսարանի մասնագետները: Նրանց խոսքերով' խնձորի առողջարար ազդեցությունը ֆլավոնոիդների և պոլիֆենոլների շնորհիվ է, որոնք ազդում են օրգանիզմի թթվայնացման գործընթացներին:
Մասնավորապես պոլիֆենոլն ամրացնում է իմունային համակարգը, խթանում արյան շրջանառությունը, նպաստում սրտանոթային համակարգի երիտասարդացմանը:
Խնձորը պետք է օգտագործել ամեն օր, ընդ որում' առանց կեղևը մաքրելու: