Չինաստանի բնակչուհին փրկել է շենքի 10-րդ հարկի բնակարանի պատուհանից ընկած 2-ամյա աղջկա կյանքը. գրում է Lenta.Ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Խանչժոու քաղաքում:
31-ամյա Ու Ցզյույփինը տնից դուրս գալիս նկատել է, թե ինչպես է երեխան ընկնում պատուհանից: Նկատելով ընկնող երեխային՝ կինը վազել է և բռնել նրան:
Երեխան փրկվել է մահից, սակայն վնասվել են նրա թոքերը, ստամոքսա-աղիքային համակարգը և ուղեղը. այժմ նա բուժման կուրս է անցնում:
Երեխայի «փրկիչը» նույնպես վնասվել է. նա ստացել է ձախ ձեռքի բազմաթիվ կոտրվածքներ և նույնպես բուժվում է հիվանդանոցում: