Երգիչ Արսեն Սաֆարյանը հինգ տարի դադարից հետո որոշեց իր հանդիսատեսին հնարավորություն տալ ևս մեկ երեկո անցկացնել իր հետ: Երգիչ մենահամերգից առաջ զրուցեց ArmStar.am-ի հետ՝ պատմելով սպասվող մենահամերգի և չորրորդ ձայներիզի շնորհանդեսի մասին:
Համերգի ընթացքում կլինեն պարային կատարումներ, շոու-ծրագիր, լուսային էֆեկտներ, որոնց ականատես կլինեք: Նրա խոսքով' երկար մտածելուց հետո որոշվեց այս անգամ համերգին ոչ մի խորագիր չտալ: Այն պարզապես կոչված է լինելու հին ու նոր երգերի երեկո: Ըստ նրա դա արդեն իսկ պատկերացում է տալիս սպասվող համերգի սցենարի մասին: Համերգը կտևի մոտ երկու ժամ, որի ընթացքում կհնչեն նրա երգացանկի լավագույն հին ու նոր երգերը' 18-20 կատարում:
Այդ օրը տեղի ունենացավ նաև նրա երկար սպասված չորրորդ ձայնասկավառակի շնորհանդես-վաճառքը: Արսեն Սաֆարյանն ընդգծում է, որ մենահամեգը լավագույն առիթներից մեկն է ձայներիզի շնորհանդեսի համար: Ձայնասկավառակը կոչվում է «Սիրո աղոթք», որում ընդգրկված են 10 երգ, այդ թվում' նաև դուետներ:
Շարունակությունը` այստեղ: