Պաուլու Ֆլոպը (Paulo Flop) հայտնի պորտուգալացի լուսանկարիչ է, ով մասնագիտացած է մի շարք լուսանկարչական ուղղություններում, որոնցից մեկն էլ ծովային բնապատկերներն են։
Նրա լուսանկարների հավաքածուներում կարելի է հանդիպել բազմաժանր ստեղծագործությունների։ Սակայն, լուսանկարչի ամենասիրած թեմաները ծովերն են ու օվկիանոսները։ Ստորև ներկայացվող ֆոտոշարքերի ստեղծման համար Պաուլուն մեծ ջանքեր է գործադրել։
Լուսանկարիչը պնդում է, որ բացարձակապես չի օգտվում ֆոտոշոփից և որ իր բոլոր աշխատանքները լուսանկարչական ապարատի ստեղծագործություններն են։