Բրիտանական ոստիկանությունը գտել է 3 կանանց, ովքեր Լոնդոնի տներից մեկի սեփականատերերի մոտ շուրջ 30 տարի եղել են ստրկուհու կարգավիճակում: Գրում է The Guardian-ը:
Կանանց ստրկության մեջ պահել է տարեց մի զույգ՝ 67-ամյա կինը և նրա ամուսինը:
Ոստիկանության բացահայտման արդյունքում կանայք ազատվել են ստրկությունից: Նրանցից մեկը 30-ամյա բրիտանացի է, մյուսը Մալայզիայից է, ով 59 տարեկան է, երրորդ կինը 57-ամյա իռլանդացի մի կին է: