Սարսափելի դեպք Կոլորադո նահանգում: Կես տարեկան աղջկա գլխին է կրակել հայրը, ով սարսափելի արարքից րոպեներ առաջ իր և աղջկա լուսանկարը տեղադրել է Facebook-ում: Նա նաև գրել է.
«Ասել եմ քեզ, որ չեմ կարող ապրել առանց քեզ, դու ծիծաղում էիր ու կարծում, որ կատակում եմ: Իմացի'ր, մենք էլ չկանք: Այլ ընտրություն չունենք»:
Սպանության մասին ոստիկաններն իմացել են հաջորդ օրը, երբ մարդասպանը ցանկացել է սպանել նաև երեխայի մորը: Փոքրիկի կյանքը փրկել չի հաջողվել, իսկ մայրը ծայրահեղ սթրեսային վիճակում է: