Երկու օրից՝ նոյեմբերի 23-ին, Մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում կկայանա երգիչ Արսեն Սաֆարյանի մենահամերգը: Համերգի ընթացքում կլինեն պարային կատարումներ, շոու-ծրագիր, լուսային էֆեկտներ, կհնչեն հին ու նոր երգեր: Երգիչն իր երկրպագուների համար անակնկալ է նախապատրաստել. նույն օրը կկայանա նրա թվով չորրորդ ձայնասկավառակի շնորհանդես-վաճառքը:
«Չցանկացա առանձին շնորհանդես կատարել' մտածելով, որ մենահամերգը գեղեցիկ առիթ է դրա համար: Ձայնասկավառակը կոչվում է «Սիրո աղոթք», որում ընդգրկված են 10 երգ, այդ թվում' դուետներ»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երգիչը:
-Ինչո՞ւ ընտրեցիք մարզահամերգային համալիրի փոքր դահլիճը, վստա՞հ չեք, որ կարող եք ավելի մեծ թվով հանդիսատես հավաքել:
-Անկեղծ կասեմ' այո վախենում եմ: Գուցե արդեն կորցրել եմ իմ արդիականությունը: Ամեն դեպքում ես միտք չունեմ համալիր լցնելու, ինչպես հիմա է ընդունված, պարզապես ուզում եմ ստեղծել ջերմ մթնոլորտ և հաճելի հուշեր թողնել: Ես չեմ վախենում խոստովանել, որ ասպարեզ են գալիս նոր երգիչներ, որոնք ավելի պահանջված են: Եթե գա մի օր, որ ստիպված լինեմ համերգ կազմակերպել 200 հոգանոց դահլիճում, ապա կանեմ ' վստահ լինելով, որ այնտեղ հավաքվածներից յուրաքանչյուրը եկել է ինձ լսելու, այլ ոչ թե բղավելու:
Շարունակությունը` այստեղ: