Այն, որ ալկոհոլի քիչ քանակությամբ օգտագործումը չի վնասում մեզ, դա փաստ է: Վերջերս մասնագետները մի նոր իրողություն են բացահայտել : Այն է' դաշտանդադարի ընթացքում ալկոհոլի օգտագործումն ունի իր դրական կողմը: Այս եզրահանգման են եկել Շոտլանդիայի Աբերդինի համալսարանի գիտնականները:

Փորձը կատարվել է 900 կանանց մասնակցությամբ, որը տևել է 5 տարի: Փորձից առաջ որոշվել է թույլ սեռի ներկայացուցիչների ոսկրերի խտությունը, գրանցվել է, թե ինչ քանակությամբ խմիչք են վերջիններս օգտագծում: Եվ բնական է, որ այդ ընթացքում տվյալ կանայք չեն օգտագործել Ca-ի հավելումներ: Արդյունքները հաստատեցին այն, որ ալկոհոլի չափավոր օգտագործումը նպաստում է ոսկրերի ամրացմանը:

Ոգելից խմիչքի օգտագործումը չափավոր քանակությամբ, մոտավոր օրական 1 բաժակ գինին, ինչպես նաև Ca պարունակող սննդի բավարար օգտագործումը կանխում է մենոպաուզայի ընթացքում առաջացող կոտրվածքները և ոսկրի խտության նվազումը հաստատում են հետազոտողները:

Ալկոհոլը նաև խթանում է էստրոգենների սինթեզը, որի քանակ նշանակալիորեն իջնում է դաշտանադադարի ժամանակ: