«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը Երևանի՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի աջակցությամբ կազմակերպում է բարեգործական համերգ՝ «Բարդ» ակումբի երգիչների մասնակցությամբ:
Համերգին մասնակցելու են հեղինակային երգարվեստի այնպիսի խոշոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են' Վախթանգ Հարությունյանը, Արմինե Հայրապետյանը, Դավիթ Ամալյանը, Գագիկ Շիբոյանը, Սարգիս Շիբոյանը, Կարեն Մամիկոնյան, Էդուարդ Զորիկյանը, Վահե Քոչարը, Ռուբեն Քամալյանը, Վարդան Գալստյանը և այլք:
««Բարդերն» ընդդեմ բարդ հիվանդությունների» խորագրով հեղինակային երգի համերգը կկայանա դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, Տիկնիկային Թատրոնի դահլիճում:
Շարունակությունը` այստեղ: