Life.panorama.am-ը գրում է.

 

Վարկածն այն մասին, որ մեր մտքերը նյութականանում են, դատարկ խոսք չէ, այլ գիտնականների և հոգեբանների կողմից ապացուցված փաստ, որը նրանք ուղղակիորեն կապում են ձգողության ուժի հետ: Եթե լավ մտածեք, կհիշեք, որ հաճախ միտքը դառնում է իրականություն, օրինակ' կոնկրետ տղամարդու կողմից ուշադրության արժանանալու մասին երազող կինը որոշ ժամանակ անց իսկապես հայտնվում է այդ տղամարդու ուշադրության կենտրոնում:

Բոլոր անհաջողությունները մենք նույնպես ինքներս ենք ներքաշում մեր կյանք մտքի ուժի միջոցով. բողոքելով փողի պակասից' ոչ մի կերպ չենք կարողանում ազատվել պարտքերից, բողոքելով անձնական կյանքի անհաջողություններից' միայնակ ենք մնում, մտածելով թույլ առողջության մասին' անընդհատ տարատեսակ հիվանդություններ ենք ձեռքբերում:

Մարդու ենթագիտակցությունն ուսումնասիրելով գիտնականներն այն եզրակացության են եկել, որ այն յուրահատուկ մագնիս է, որը ձգում է ցանկալին և դարձնում այն իրական: Այս թեզից ելնելով' հոգեբանները մշակել են մի շարք մեթոդներ, որոնց կիրառությունը թույլ կտա կարճ ժամանակում հասնել ցանկալի արդյունքների: Հիմնական գաղափարն այն է, որ հաջողակ և երջանիկ դառնալու համար պետք է սովորել ճիշտ մտածել և ցանկանալ:

 

Շարունակությունը` այստեղ: