Ladynews.am-ի հյուրասրահում է երգչուհի Անի Քրիստին:
Անի Քրիստին՝ իր ապագա ընտրյալի և կանացի երջանկության սեփական բանաձևի մասին
-Անի´, թեպետ բնակվում եք ԱՄՆ-ում, բայց համոզված եմ՝ այստեղ՝ Հայաստանում, ունեք Ձեզ հավատարիմ ու սիրող երկրպագուներ, ովքեր կուզեին իմանալ՝ ինչո՞վ եք ներկա պահին զբաղված, ի՞նչ գործունեություն եք ծավալում:
-Շնորհակալ եմ ինձ հավատարիմ հանդիսատեսին: Ես օվկիանոսից այն կողմ էլ զգում եմ նրանց ջերմությունն ու աջակցությունը: Կարող եմ ասել՝ այստեղ էլ չեմ դադարում զբաղվել իմ սիրած մասնագիտությամբ: Իհարկե, հաճախ չեմ խոսում իմ ձեռքբերումների մասին, բայց խոստանում եմ՝ ապագայում ավելի հաճախ կուրախացնեմ ինձ սիրող հանդիսատեսին:
- Ունե՞ք նորություններ, որոնցով պատրաստվում եք մոտ ապագայում ուրախացնել Ձեր հայաստանաբնակ երկրպագուններին:
-Նախապատրաստվում եմ Լոս Անջելեսում կայանալիք իմ մենահամերգին, իսկ մինչ այդ' այստեղի հեռուստալիքներից մեկով՝ «Հորիզոն»-ով, կունենամ հեղինակային հաղորդում: Այդ մասին էլ մոտ ապագայում կկարողանամ պատմել:
-Երաժշտական ոճը, որով հանդես եք եկել, ինչ-որ կտրուկ փոփոխություններ կրե՞լ է, թե՞ Ձեր ոճին հավատարիմ եք մնացել:
-Ես սիրում եմ փոփոխություններ, իմ երգացանկը հագեցած է բազմաժանր երաժշտությամբ: Սիրում եմ որակով երաժշտություն՝ անկախ ժանրից:
- Անի´, ի՞նչ ուշագրավ առանձնահատկություններ ու տարբերություններ կնշեք, որոնք առկա են մեր և այդտեղի շոու բիզնեսի աշխարհում:
-Ես պատասխանատու եմ միայն իմ կատարած արարքների համար: Կարող եմ միայն ինքս ինձ քննադատել կամ արդարացնել որոշակի հարցերում՝ լինի դա վատ, թե լավ: Մնացած դեպքերում յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքը:
-Երգարվետսից ու շոու բիզնեսից դուրս ի՞նչ դժվարություններ է ենթադրում կյանքը՝ սեփական հայրենիքից հեռու: Ինքներդ ի՞նչ դժվարությունների եք բախվել:
-Հայրենիքում, թե հայրենիքից հեռու դժվարություններ կան յուրաքանչյուր մարդու կյանքում ու երբեք չեն վերանա: Ես ևս այդ մարդկանց թվում եմ, ով, ոչ մեծ, բայց էլի հանդիպում է դժվարությունների: Հաղթահարում եմ այդ դժվարությունները երբեմն փոթորիկներով, երբեմն՝ հանգիստ, երբեմն էլ՝ ժպիտով: Ես սիրում եմ կյանքը և նրա հետ խաղում եմ իմ կանոններով:
Շարունակությունը` այստեղ: