Tert.am-ը գրում է.
Ամերիկյան Դալաս քաղաքի կենդանաբանական այգում առյուծը հարձակվել է հինգ տարեկան էգ առյուծի՝ Ջոհարիի վրա: Էգ առյուծը սատկել է ստացած վերքերից և արյան կորստից, հաղորդում է BBC-ն:
Կենդանաբական այգու ներկայացուցիչները հայտնել են, որ այդ առյուծները խաղաղ ապրել են միասին տարիներ շարունակ: Նրանց խոսքերով՝ իրենք պատկերացում չունեն, թե ինչու է առյուծը հարձակվել մյուս առյուծի վրա, բայց նաև հայտնել են, որ չեն պատրաստվում նրան զրկել կյանքից: Առհասարակ, առյուծները հազվադեպ են հարձակվում էգ առյուծների վրա:
Տեսագրությունը, որն արել է այցելուներից մեկը, ֆիքսել է այն պահը, երբ առյուծը հանկարծ ատամներով բռնել է էգ առյուծի վզից:
«Սկզբից բոլորը մտածեցին, թե նրանք ուղղակի խաղում են, բայց հետո հասկացան, որ առյուծը փորձում է ազատվել»,- պատմել է ականատես Ջիմ Հարվին:
Այնուհետ վանդակը փակել են այցելությունների համար, իսկ առյուծին հանել այնտեղից:
Կենդանաբանական այգու ղեկավարության խոսքով՝ մնացած չորս առյուծները ոչ մի կերպ չեն արձագանքել այդ դեպքին: