Tert.am-ը գրում է.

 

Զբոսաշրջային ընկերություններն ու գործակալությունները նոր ուղիներ են փնտրում նոր մեդիայից օգուտ քաղելու համար: Այդ նպատակով, Loews Hotels-ն այժմ օգտատերերին հնարավորություն է տալիս հյուրանոցային համարներ ամրագրել՝ օգտագործելով միայն Twitter սոցցանցը, հաղորդում է Forbes-ը:

Օգտատերերը պետք է միայն թվիթ անեն @Loews_hotels-ին և օգտագործեն #bookloews հեշթեգը, որպեսզի օնլայն գործակալը պատասխանի թվիթին և պարզի մանրամասները: Երբ գինն ու ամսաթիվը հաստատվեն, ամրագրման գործակալը կուղարկի քարտով փոխանցումներ անելու պաշտպանված ձևը:

Twitter ամրագրման ծառայությունը նախատեսված էր սկսել նոյեմբերի 14-ին:

Loews-ը հույս ունի Twitter-ի միջոցով գրավել աճող շուկայի այն հատվածը, որին ավելի հարմար է օգտագործել սոցիալական ցանցեր, քան ավանդական հեռախոս, գործակալություններ... Չնայած այդ հատվածը դեռ փոքր է, այն շատ արագ աճ է գրանցում: