«Սարի աղջիկ» կամ «Վարդ սիրեցի» երգի հայկական ծագման մասին վերջերս շատ է խոսվում: Հայտնի է, որ մի խումբ երիտասարդներ կամավորական հիմունքներով ֆլեշմոբեր են անցկացնում Facebook-ում՝ երգի թուրքական և ադրբեջանական արմատների մասին ապատեղեկատվությունը հերքելու և հայ երիտասարդների շրջանում այն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով:

Երգիչ Անդրեի կատարմամբ «Սարի աղջիկ» երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքներն արդեն մեկնարկել են: Life.panorma.am-ը երեկ մասնակցել է Հայաստանի գեղատեսիլ վայրերում իրականացվող նկարահանումներին: Տեսահոլովակի ռեժիսորը Նիկ Եգիբյանն է, այն հանդիսատեսի դատին կհանձնվի առաջիկա շաբաթվա ընթացքում:

 

Լուսանկարները՝ այստեղ: