Life.panorama.am-ը գում է.

 

1.Հովանոցը երբեք չի կարելի չորացնել բաց վիճակով' ո´չ աշխատավայրում և ո´չ էլ հյուր եղած ժամանակ, այն պետք է փակել և դնել հատուկ նախատեսված վայրում կամ կախել:

 

2.Պայուսակը չի կարելի դնել ծնկներին կամ այն աթոռին, որի վրա նստած եք: Փոքրիկ երեկոյան պայուսակը (կլատչ) կարելի է դնել սեղանին, իսկ մեծ պայուսակը պետք է կախել աթոռից կամ դնել հատուկ պայուսակների համար նախատեսված փոքրիկ աթոռի վրա: Եթե նման աթոռ չկա, այն կարելի է դնել հատակին:

 

3.Տան հագուստը տաբատն ու շապիկն են' հարմար, բայց էլեգանտ, խալաթը նախատեսված է բացառապես ննջարանից բաղնիք գնալու և հակառակ գործընթացի համար:

 

4.Այն պահից, երբ երեխան տեղափոխվում է իր առանձին սենյակը, սովորեք նրա սենյակ մտնելուց առաջ թակել դուռը: Այդպես երեխան ձեր օրինակի վրա կսովորի, որ ձեր ննջարանը մտնելուց առաջ նա պետք է թակի ձեր դուռը:

 

5.Միջազգային արարողակարգի համաձայն' զարդերի ընդհանուր քանակը չպետք է գերազանցի 13 առարկան' ընդորում այս պարագայում զարդ են համարվում նաև հագուստի վրա առկա թանկարժեք կոճակները:

 

6.Եթե դուք արտասանել եք. «Ես հրավիրում եմ ձեզ ճաշելու», ուրեմն ռեստորանում դուք պետք է վճարեք' անկախ սեռական պատկանելիությունից: «Եկեք ռեստորան գնանք» արտահայտությունը ենթադրում է, որ յուրաքանչյուրը վճարում է իր փոխարեն, և միայն եթե տղամարդն առաջարկի վճարել ամբողջ գումարը, կինը կարող է համաձայնել:

 

Շարունակությունը՝ այստեղ: