Ladynews.am-ը գրում է.

 

Պեդրո Ալմոդովարի մուսան' օսկարակիր դերասանուհի Պենելոպա Կրուզը շատ բան է հասցնում անել՝ մեծացնում է երկու երեխաների, զբաղվում տարբեր նախագծերով, համագործակցում նորաձևության տարբեր ապրանքանիշների հետ, նկարահանվում ֆիլմերում, ինչպես նաև զարդարում է ամենահայտնի ամսագրերի շապիկները:

Այսպես, Պենելոպայի ամենաթարմ ֆոտոսեսիան եղել է «The Edit» օնլայն ամսագրի համար: Անհնար է չնշել, որ ֆոտոշարքը պարզապես հրաշալի է ստացվել: Դերասանուհու տպավորիչ գեղեցկությունն ավելի են ընդգծել տարբեր ապրանքանիշների կանացի հագուստները, որոնց թվում է Oscar de la Renta-ի կոկտելային զգեստը, Chloé-ի կիսաշրջազգեստը, Gucci-ի ժանյակազարդ զգեստը:

Լրագրողների հետ հարցազրույցում Կրուզը պատմել է իր կյանքում ընտանիքի դերի, Ակմոդովարի հետ աշխատելու, ինչպես նաև ամեն օր ուժեղ լինելու իր բանաձևի մասին:

600x580600x580600x580600x580