Tert.am-ը գրում է.
Դեթրոյթցին նախկին կնոջից վրեժ լուծելու յուրահատուկ ձև է գտել, գրում է Business Insider-ը:
59-ամյա տղամարդը, ով ԱՄՆ Դեթրոյթ քաղաքում հայտնի սթրիփ ակումբի սեփականատեր է, խիստ ծանր է տարել փաստը, որ իր կինը սիրավեպ է սկսել իր իսկ ծանոթի հետ: Նա առանձնատուն է գնել զույգի տան հարևանությամբ և միջնապատի կոմբինացիայով հսկայական արձան է տեղադրել՝ նրանց պատուհանների ուղղությամբ:
Խանդոտ տղամարդն ասել է, այսպիսով նա ցանկանում է, որ զույգը 24 ժամ տեսնի իր վերաբերմունքը երևույթի նկատմամբ՝ նշելով, որ բարկանում է ոչ թե կնոջ, այլ իր նախկին ծանոթի վրա, ով «չի վարվել տղամարդավայել»: