Cosmo.am-ը գրում է.

 

Խանդի մի «փափուկ» տեսակ կա, որ կարող է հարաբերությունների համար անգամ ճիշտ լինել:

 

Սիրված հաղորդավար Վահե Խանամիրյանը կին-տղամարդ հարաբերություններում անձնական սահման ունենալու, խանդի, կնոջ դերի մասին անկեղծ զրույց է ունեցել Cosmopolitan-ի հետ: Սակայն, մի՛ շտապեք մտածել, թե Վահեն սիրում է վերահսկել իր կողակցին, նա ընդամենը ուզում է տեղեկացված լինել և հեռավորության վրա հոգ տանել սիրելիի մասին...

 

Զրուցեց Գայանե Ասրյանը


-Ինչպե՞ս եք ընկալում «գենդերային հավասարություն» սահմանումը, մեր հասարակությունում ինչպե՞ս է արտացոլվում:

-Չի կարելի ասել, որ այսօր անհավասարություն կա հասարակության մեջ, իհարկե, երբեմն դեպքեր լինում են: Իսկ ընտանիքում կնոջ և տղամարդու հավասարությունն ինձ համար սովորական է: Օրինակ՝ իմ ընտանիքում ես տեսել եմ ալյանս, ծնողներիս միջև փոխադարձ հարգանք և սեր, միշտ տեսել եմ, որ մեր ընտանիքում հայրս ամենավաղն է արթանանում և անում է այն, ինչ պետք է անել առավոտյան տանը: Ինձ համար կնոջ հանդեպ անարդարությունները և բռնությունը տհաճ և միշտ մտածելու տեղիք տվող թեմաներ են:

Ինձ շատ դեպքերում զայրացնում է ոչ թե տղամարդու համառության, անգրագիտության և տհասության դեպքերում կնոջ անպաշտպանությունը, այլև մեր օրենսդրության թերի լինելն այս հարցերում: Միշտ չէ, որ օրենքի շրջանակում կինը կարողանում է պաշտպանված զգալ իրեն: Պետությունն այստեղ անելիքներ ունի:

-Եթե Դուք հնարավորություն ունենայիք կնոջ դերակատարումը սահմանել ընտանիքում և հասարակության մեջ, ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ կտայիք նրան:

-Կարծում եմ՝ կնոջը ոչ ոք իրավունքներ չի կարող տալ և վերցնել: Կան իրավունքներ, որոնք ուղղակի տրվում են կնոջը, օրինակ՝ երեխային սկզբում, մի որոշակի շրջանում, պարտադիր խնամելը: Կինը կարող է իրավունքներ և պարտականություններ ունենալ տարբեր ոլորտներում:

-Եթե աշխարհի կառավարումը ստանձնեին կանայք, ի՞նչ սխալներ կանեին նրանք և հակառակը, ո՞ր ոլորտը լավագույնս կկառավարեին: Ինչպե՞ս եք վերաբերվում առաջնորդող կանանց:

- Կանայք ավելի կազմակերպվածություն կմտցնեին կառավարման մեջ: Եթե կինը լիդեր է, միաժամանակ մարդ և կին, ով չի անցնում իր առջև դրված պաշտոնական լիազորությունները, շատ լավ եմ վերաբերվում:

-Կա՞ն կանացի թուլությունները, որոնք Վահե Խանամիրյանի համար միայն հաճելի են: Երկու ժամ շպարվող կինը ի՞նչ տպավորություն է թողնում։

-Կանայք սիրում են թույլ երևալ, որպեսզի իրենց տղամարդկանց կողմից պաշտպանված լինեն. ես դա համարում են փոքրիկ կանացի «չամիչներ», որոնք ինձ համար հաճելի են որոշակի սահմաններում: Գիտե՞ք ես չեմ կարծում, որ կա այնպիսի կին, ով 15 րոպեից ավել շպարվելու դեպքում ավելի գեղեցիկ կլինի, կարծում եմ՝ դա ցանկացած կնոջ համար ժամանակի կորուստ է:

 

Շարունակությունը` այստեղ: