Tert.am-ը գրում է.

 

Մորը տված խոստումը 75-ամյա խորվաթ տղամարդուն ստիպել է միայն Կոկա կոլա խմել վերջին 40 տարիների ընթացքում: Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը' վերջինս խոստացել էր իր մայրիկին, որ երբեք ալկոհոլային խմիչք չի օգտագործի, որը նա փոխարինել է հայտնի գազավորված ըմպելիքով:

Տղամարդը խոստովանել է, որ իր մայրը խիստ հավատացյալ է եղել, և ստիպել է որդուն՝ հրաժարվել ալկոհոլից, ինչից հետո նա իր սիրելի գինին կարողացել է փոխարինել Կոկա կոլայով, որի համն իրեն գինու համն է հիշեցրել: Մոր մահից հետո էլ չհամարձակվելով խախտել իր տված խոստումը' տղամարդն ամեն օր կանոնավոր կերպով օգտագործում է գազավորված ըմպելիքը' նախաճաշից, ճաշից և ընթրիքից առաջ մեկ բաժակ կոլա ըմպելով: