Mari Love-ը գրում է.
Շատերի կարծիքով, որ սիրահարված լինելը լավագույն կերպով չի անդրադառնում կյանքի որակի վրա: Խանդ, կասկած, սիրելիին կորցնելու վախ, փոխադարձ վիրավորանքներ. այս ամենն ավելորդ սթրես է, որը խանգարում է նորմալ ապրել:
Արդյո՞ք դա այդպես է: Փորձենք ապացուցել, որ սիրելն իսկական երջանկություն է:
Կատարյալ հիշողություն
Իտալացի գիտնականները պարզել են, որ սիրահարությունը խթանում է հիշողությունը լավացնող հորմոնի արտադրությունը:
Սլացիկ կազմվածք
Երազում եք նիհարե՞լ: Այդ դեպքում անմիջապես սիրահարվեք: Սիրահարված մարդիկ ավելի հեշտ ու արագ են կորցնում ավելորդ կիլոգրամները:
Երիտասարդություն
Եթե ցանկանում եք մաշկը երկար ժամանակ երիտասարդ պահել, ապա սիրահարվեք: Սիրահարության զգացում ունեցող մարդկանց մոտ առատորեն օկսիտոցին է արտադրվում, որն իր հերթին խթանում է հակածերացման հորմոնի արտադրմանը:
Ա՜խ, սիրտ իմ...
Սիրահարված մարդկանց չես վախեցնի սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով. նրանք ավելի հեշտ են հաղթահարում սթրեսները:
Կրեատիվ
Ինչու՞ են սիրահարված մարդիկ ավելի հաճախ հաջողությունների հասնում արվեստում: Գաղտնիքը երջանկության հորմոնների մեջ է, որոնք խթանում են լավ ինքնազգացողությանը և մուսայի բարեգթությանը: