Կարմիր մոլորակը 4 մլրդ տարի առաջ լիովին ուրիշ աշխարհ է եղել. այն ունեցել է կապույտ երկինք, սպիտակ ամպեր և հոսող ջուր: ՆԱՍԱ-ի լուսանկարների ուսումնասիրմամբ լաբորատորիայի ներկայացրած տեսանյութը բացահայտում է, թե ինչպես է Երկրին այդքան նման մակերես ունեցող Մարսը վերածվել ամայի լեռնազանգվածի:

Ինչպես հաղորդում է Tert.am-ը, հղում տալով Business Insider-ին՝ ՆԱՍԱ-ի թողարկած անիմացիոն տեսանյութը համընկնում է ՆԱՍԱ-ի MAVEN առաքելության՝ տիեզերք արձակման հետ, որը պետք է ուսումնասիրի մոլորակի մթնոլորտի անհետացման պատճառները: Նախատեսվում է, որ MAVEN մարսիական զոնդը Կարմիր մոլորակ կհասնի 2014-ի սեպտեմբերին:

 

Շարունակությունը՝ այստեղ: