Ladynews.am-ը գրում է.

 

Միրանդա Քերը բոլորովին չի տխրում Օռլանդո Բլումի հետ բաժանումից, ներկայումս նա աշխատանքային շրջագայությունների մեջ է: Նա մշտապես մասնակցում է ֆոտոշարքերի և հետաքրքիր նախագծերի:

Քերը դարձել է Self նոր մասագրի հերոսուհին, որտեղ հարցազրույցում նա պատմում է, թե ինչպես պայքարել վատ տրամադրության դեմ և, որ յուրաքանչյուր մարդու երջանկությունը կախված է միայն իրենից.

«Եթե ինձ մոտ կյանքի դժվար ժամանակահատված է, ես թռչկոտում եմ երջանկությունից: Մեկ րոպե անց ես ինձ արդեն լավ եմ զգում, իսկ ևս մի քանի րոպեից ես իրոք երջանիկ եմ: Մնացած ամեն ինչ վերանում է»:

600x580

Պարզվում է Միրանդան էությամբ լավատես է և անգամ ամենաբարդ իրավիճակներում մոդելը գտնում է որևէ դրական բան:

«Յուրաքանչյուր մարդ ինքն է իր երժանկություն ստեղծողը: Մենք կարող ենք արթնանալ առավոտյան և ասել «ախ ինչ ցուրտ է» և կարող ենք արթնանալ և ասել. «Օ, հիանալի հնարավորություն է իմ տաք սվիտերը հագնելու համար»: Ոչ ոք իրեն մշտապես լավ զգալ չի կարող, սակայն ինչու չընտրել լավը, դրականը և ոչ թե բացասականը»,-ասում է Միրանդան:

 

Շարունակությունը՝ այստեղ: