Life.panorama.am-ը գրում է.
Լիովին առողջ մարդկանց գրեթե 25%-ն առավոտյան արթնանալիս թուլություն և վատ ինքնազգացողություն ունեն:
Բանն այն է, որ երեկոյան մեր օրգանիզմում տեղի է ունենում, այսպես կոչված, «երջանկության հորմոնների»' էնդորֆինների մեծ քանակությամբ արտանետում: Էնդորֆիններն արտադրվում են գլխուղեղի նեյրոններում, դրանք ցավը մեղմելու և տրամադրությունը բարձրացնելու հատկություն ունեն:
Առավոտյան նախորդ երեկո արտադրված էնդորֆինների քանակն արդեն զգալիորեն պակասած է լինում, ինչն էլ ազդում է մարդու ինքնազգացողության վրա: Էնդորֆինների քանակը օրտգանիզմում կարող է ավելացնել դրանց արտադրությունը խթանող սննդամթերքը, օրինակ' շոկոլադը, թուրինջը, բանանը, կակաոն և այլն: Տրամադրությունը բարձրացնելու ամենահամեղ միջոցներից է շոկոլադով տապակած բանանը: